01/29/2025

Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը. հետազոտություն

Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը. հետազոտություն

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը, գրում է mirror.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հատկապես կանայք, ովքեր մասնակցել են եկեղեցական ծիսակարգերի շաբաթը մեկ անգամից ավել, 21 տոկոս ավելի քիչ հավանական է, որ կմահանան քաղցկեղից, համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն այցելել եկեղեցի:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Թայլեր Վանդերուիլի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 1992-2012թթ հարցումները հաստատել են, որ  եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը նպաստում է երկարակեցությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ եկեղեցական ծիսակարգերը նպաստում են սոցիալական աջակցությանը, նվազեցնում են դեպրեսիան և օգնում են մարդկանց ավելի դրականորեն տրամադրվել կյանքին:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: