01/29/2025

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում: Այսպիսով նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի  Գյումրի քաղաք։

Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք. Երևանը, կմաքսազերծվեն Երևանում:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: