01/27/2025

ԿԱՊԱՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՅՏԱՏՈՒ

ԿԱՊԱՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՅՏԱՏՈՒ

«ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրած 5 քաղաքների թվում է նաև Սյունիքի մարզկենտրոն Կապանը։ Մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները նոյեմբերի 22-ին այցելելով Կապան՝ հանդիպել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ և ծանոթացել տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ։
Հանդիպման ընթաքում Կապանի ակտիվ երիտասարդները սլայդ–շոուի(պրեզենտացիա) միջոցով հյուրերին ներկայացրել են իրենց գործունեությունը, կատարած աշխատանքները, նպատակները և առաջիկա պլանները, ինչպես նաև պատասխանել են փորձագետներին հուզող հարցերին։
Հյուրերը Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգաման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանի և երիտասարդական խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել են նաև Կապանի թիվ 1 երաժշտական դպրոց, մշակույթի կենտրոն, էլեկտրոնային գրադարան, արվեստի պետական քոլեջ, խուլերի համայնքային կենտրոն, Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն, մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց, Դ․Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց և աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացել քաղաքի հնարավորություններին և ներուժին։
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել երիտասարդության դերն ու մասնակցությունը համայնքային կյանքում, երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, խթանել երիտասարդների ներգրավվածությունը մշակութային կյանքում, ինչպես նաև նպաստել հոգևոր-մշակութային արժեքների ձևավորմանը:
Հանդիպում-քննարկմանը ներկա էին նաև Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի, «Զարգացման նախաձեռնություններ», «Զբոսավարներ հարավից», «Մշակութային նախաձեռնություններ» ՀԿ–ների և ավագանու անդամներ, այդ թվում նաև՝ համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցներ։
Նշենք, որ մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը նաև SMS քվեարկությունն է, այնպես որ, եթե ցանկանում եք, որ Կապանը դառնա 2020թ․–ի երիտասարդական մայրաքաղաք, ապա մինչև նոյեմբերի 25-ն ակտիվ քվերակեք՝ 1041 համարին ուղարկելով EMKA կարճ հաղորդագրությունը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: