01/27/2025

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում կրկին հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում կրկին հաղթեց Լեհաստանը. Հայաստանը 9-րդն է

Լեհաստանում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Լեհաստանը: Հայաստանի ներկայացուցիչ Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը:

Մրցույթի հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և ազգային ժյուրիների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ:

Ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Ղազախստանի ներկայացուցիչ Երժան Մաքսիմն էր, որին հայ լսարանը ճանաչում է ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծից: Երկրորդ տեղում Լեհաստանն էր, երրորդ տեղում՝ Իսպանիան: Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 9-րդն էր:

Այս տարի մրցույթին մասնակցեց 19 երկիր: Իսպանիան կրկին մասնակցեց մրցույթին 13 տարվա դադարից հետո, իսկ Իսրայելն ու Ադրբեջանն այս տարի հրաժարվեցին մասնակցությունից:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: