01/27/2025

Կապանի պետթատրոնում կրկին առաջնախաղ էր

Կապանի պետթատրոնում կրկին առաջնախաղ էր

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես եկավ առաջնախաղով. հանդիսատեսի դատին ներկայացվեց «Վկա» ստեղծագործությունը` ըստ ռուս հեղինակ Վալենտին Կրասնոգորովի։ Բեմադրությունն իրականացրել է Քրիստինե Սլոյանը, ներկայացման մեջ ընդգծված են երեքը` Արկադի Լալազարյան, Թաթուլ Ծատրյան, Ինգա Մանուչարյան։

Պիեսը չունի սյուժետային գիծ, որեւէ դրամատուրգիական ժանրի մեջ չի տեղավորվում, իրադարձությունները ծավալվում են սրճարանում, որտեղ էլ բացահայտվում են մարդկային փոխհարաբերություններ, սիրո տարբեր դրսեւորումներ։

«Իմ առջեւ խնդիր եմ դրել գեղագիտական հաճույք պատճառել հանդիսատեսին, - բեմադրությունից առաջ «Սյունյաց երկրին» փոխանցեց Քրիստինե Սլոյանը, - որ աչքին դուրեկան լինի, լսելիքը շոյի։ Բեմից պիտի հնչի մաքուր հայերենը` զերծ փողոցային ժարգոնից, ոչ մի ավելորդ շեշտադրում, ներկայացման մեջ կան պարային դրվագներ, ձգտել ենք, որ դրանք էլ լինեն չափի մեջ, եւ ի վերջո մեր ուզածն այն է, որ հանդիսականը թեթեւացած հեռանա թատրոնից»։

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: