01/27/2025

12-րդ դասարանցիները դեկտեմբերի 24-28-ը կհանձնեն ավարտական քննություններ

12-րդ դասարանցիները դեկտեմբերի 24-28-ը կհանձնեն ավարտական քննություններ

Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակահատվածը հայտնի է, սակայն օրերը դեռեւս հստակ չեն: 12-րդ դասարանցիները քննությունները կհանձնեն դեկտեմբերի 24-28-ը, սակայն դեռ հստակ որոշված չէ, թե կոնկրետ որ առարկայի քննությունը երբ կլինի: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ավելի ուշ կհրապարակվի տեղեկատվություն՝ քննությունների ժամանակացույցի վերաբերյալ:

12-րդ դասարանում սովորող աշակերտները հնարավորություն ունեն հիմնական ավարտական քննությունները, որոնք չեն ընտրել եւ չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում, հանձնել դեկտեմբեր ամսվա վերջին, իսկ երկրորդ կիսամյակում նրանք կարող են ընտրել այն երեք հիմնական առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար:

Աշակերտները տարեվերջի քննություններին մասնակցելու համար իրենց դպրոցներում հայտագրվել կարող են մինչեւ դեկտեմբերի 5-ը, որից հետո մինչեւ դեկտեմբերի 11-ը կամ 12-ը նրանց թիվը պետք է ներկայացվի ԳԹԿ, որպեսզի կենտրոնը տպագրի համապատասխան թեստերը՝ կոնկրետ քննություն հանձնողների թվով: Դրանք հետագայում կուղարկվեն դպրոցներ:

Այն հարցին, թե այժմ որքան դիմողներ կան, ԳԹԿ մամուլի քարտուղարը չպատասխանեց, նրա խոսքով՝ այս մասին դեռեւս տեղեկատվություն չունեն, մինչեւ դեկտեմբերի 5-ը աշակերտները կդիմեն, որից հետո կհաշվարկեն:

Անի Ավագյան

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: