01/27/2025

Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի, կանցկացվեն արտահերթ ընտրություններ. երկրի իշխող կուսակցության որոշումը

Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի, կանցկացվեն արտահերթ ընտրություններ. երկրի իշխող կուսակցության որոշումը

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղաքական խորհրդի՝ այսօր անցկացված արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել լուծարել Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Նշվում է, որ այս որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «ներկա խորհրդարանը երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը ոչ ադեկվատ է վերաբերվում և հետ է մնում երկրում կատարվող բարեփոխումներից»:

Տեղեկությունների համաձայն՝ վաղը՝ նոյեմբերի 29-ին, Միլլի Մեջլիսի նիստում իշխող կուսակցության պատգամավորները, որոնք մեծամասնություն են կազմում, օրակարգ կմտցնեն խորհրդարանը լուծարելու հարցը, և կընդունվի նախագահին ուղղված դիմում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Աղբյուրը՝ Tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: