01/27/2025

Ռուսաստանը ողջունում է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը

Ռուսաստանը ողջունում է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը

Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղևորությունները, ինչպես նաև մարդասիրական այլ գործողությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2019-ի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, իրենց ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, պայմանավորվել են սկսել գործնական աշխատանքներ մի շարք հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ ՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները:

«Մենք վստահ ենք, որ նման մարդասիրական գործողությունները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը, պետք է շարունակվեն, և մենք անպայման կաջակցենք դրանց»,- նշել է Զախարովան:

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: