01/27/2025

«Հայաստան» հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 10 մլն դոլար

«Հայաստան» հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 10 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։

Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է գրեթե 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հեռուստամարաթոնի լոսանջելեսյան տաղավարից տասնյակ ամերիկահայեր կատարել են մեծ ու փոքր նվիրատվություններ։ Համահայկական դրամահավաքին մասնակցել են դպրոցներ, մանկապարտեզներ հիվանդանոցներ, տասնյակ այլ համայնքային կառույցներ, որոնք ոչ միայն դրամ նվիրաբերելով են արտահայտել իրենց նվիրվածությունը հայրենիքին, այլև ջերմ խոսքով ու նաև մասնագիտական ծառայություններ մատուցելու պատրաստակամությամբ։

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: