01/27/2025

Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտը կտան հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանին

Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտը կտան հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանին

Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտը կտան Գոհար Վարդանյանին: Լեգենդար հետախույզը մահացել է նոյեմբերի 25-ին: Հայտնի է, որ սգո արարողությունը տեղի է ունենալու փակ, մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը: Հուղարկավորությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Գոհար Վարդանյանը կյանքից հեռացավ 93 տարեկանում: Ամբողջ կյանքը ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ նվիրել է սովետական հետախուզությանը: Նա 16 տարեկանում արդեն հակաֆաշիստական խմբում էր, որի հետ Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել բարդ պայմաններում: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի անվտանգության ապահովման օպերացիային:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը յուրատեսակ ակնարկ է պատրաստել աշխարհի ամենահայտնի հայերից մեկի հիշատակին:

www.1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: