01/27/2025

ԼՂ բանակցային գործընթացում կարողացել ենք դիրքավորվել մեր ռազմավարական շահերին համապատասխան. Փաշինյան

ԼՂ բանակցային գործընթացում կարողացել ենք դիրքավորվել մեր ռազմավարական շահերին համապատասխան. Փաշինյան

 Հայաստանի կառավարությունն առաջիկայում ավելի շատ ժամանակ է տրամադրելու ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքներին: Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել, և հիմա, ըստ էության, եկել ենք մի փուլի կամ ավելի ճիշտ կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանության մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք: Եվ, ինչո՞ւ ենք արձանագրում, որ այդ անցումային շրջանը համարում եմ ավարտված: Առաջինը կապված է տնտեսության հետ, մեր տնտեսության արդի իրավիճակի և մեր մակրոտնտեսական իրավիճակի հետ: Գիտեք, որ առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը»,- մանրամասնեց վարչապետը:

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում կարևորեց վարչապետը, այն է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությանը հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: «Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ մեր կառավարությունը կարողացել է դիրքավորվել մեր ընթացիկ պատկերացումներին, ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պիտի անեմ հետևյալն է, որ մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է, ապահովել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա: Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարման պատասխանատվությունը ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ կայացած իրողություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նյութը ամբողջությամբ՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: