01/27/2025

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, ջերմաստիճանը՝ նորմայից բարձր, տեղումները՝ նորմայից շատ. Սուրենյան

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, ջերմաստիճանը՝ նորմայից բարձր, տեղումները՝ նորմայից շատ. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։

Ըստ այդմ՝ դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավելի։

Հենց ամսվա սկզբին՝ դեկտեմբերի 1-2-ին, մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում: Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։

Վերջում Սուրենյանը հավելում է, որ, տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսն անդադար լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով՝ պետք է հասկանալ, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասն անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում։

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: