01/27/2025

Այսօր մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է

Այսօր հայ անվանի նկարիչ, գեղանկարիչ, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի ծննդյան օրն է։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչը կդառնար 93 տարեկան։

Խանջյանը գեղանկարչության ժանրում ներկայացել է թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով։ Կտավները հիմնականում պատկերում են գյուղական կյանքն ու առօրյան («Սևանի ձկնորսները»):

Գրիգոր Խանջյանի արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Նա Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը։

Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» վարագույր-գոբելենը:

Խանջյանը 1973 թ-ից՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական, 1991 թ-ից ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է եղել, 1990 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: