01/26/2025

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 30-ին, ժամը 22:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը (մոտ 0.3 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: