01/26/2025

Թուրքիայով անցնող ադրբեջանական TANAP գազատարը հասել է Հունաստան. պաշտոնական բացում է արվել

Թուրքիայով անցնող ադրբեջանական TANAP գազատարը հասել է Հունաստան. պաշտոնական բացում է արվել

Թուրքիայի տարածքով դեպի եվրոպա արտահանման նպատակով կառուցվող ադրբեջանական գազատարը հասել է Հունաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

Տրանսանատոլիական գազատար ուղու (TANAP) ասիական հատվածի աշխատանքներ ավարտի առթիվ նոյեմբերի 30-ին Թուրքիայի արևմտյան Իսփալա քաղաքում հանդիսավոր բացման արարողություն է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ermenihaber-ը։

TANAP-ի՝ Եվրոպային հասնելու տոնակատարությանը մասնակցել են նաև 7 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահական խորհրդի անդամ Շեֆիք Ջաֆերովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Չեխիայի Ազգային Ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը:

Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը դեպի Եվրոպա է ուղարկվում Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Սա համաշխարհային մասշտաբով ամենախոշոր գազատար ուղու նախագծերից է (1850 կմ երկարությամբ) և անցնում է Թուրքիայի շուրջ 20 նահանգներով, մասամբ՝ նաև Մարմարա ծովով։

Նախատեսվում է, որ գազատարը Եվրոպային տարեկան 10 մլրդ խմ գազ կմատակարարի, իսկ Թուրքիային՝ 6 մլրդ խմ։ Բացի այդ, տարեցտարի այդ ծավալները պետք է ավելացվեն՝ հասցվելով մինչև ընդհանուր 31 մլն խմ։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: