01/26/2025

Լավրովն այսօր սկսում է երկօրյա այցը Ադրբեջան

Լավրովն այսօր սկսում է երկօրյա այցը Ադրբեջան

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան։ Բաքվում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է», - ասված է Լավրովի այցին ընդառաջ Ռուսաստանի արտգործնախարարության հրապարակած հայտարարությունում: Հայտարարությունը շեշտում է, որ հակամարտությունը կարող է լուծվել «բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության ճանապարհով»:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: