01/25/2025

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ուղերձ է հղել Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ուղերձ է հղել Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը.

««Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: 

Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում: Դարձավ զինված պայքարի առաջամարտիկներից եւ առաջիններից մեկն էլ ընկավ`զենքը ձեռքին:  

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի  ծննդյան օրվա առթիվ: Նա հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա:

Փառք ու պատիվ քեզ, հերո´ս»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: