01/25/2025

Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18֊20 տարեկաններին մատաղ անելու հաշվին․Ժիրայր Սէֆիլյան

Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18֊20 տարեկաններին մատաղ անելու հաշվին․Ժիրայր Սէֆիլյան

Փողով զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակների մասին մտածելու փոխարեն հարկավոր է առանց հապաղելու գործել ծառայությունն արդար և հնարավորինս անվտանգ դարձնելու մասին։ Առանց այդ էլ հարուստների տղաները այս կամ այն ձևով խուսափում են ծառայությունից։ Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը։

Առաջին հերթին անհրաժեշտ է.

1) Առաջնագծից հանել զինակոչի միջոցով պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին։ Այդ նպատակով ԱԱԾ Սահմանապահ զորքերը փոխանցել Զինված Ուժերին և համալրել բացառապես փորձառու պայմանագրային զինծառայողներով, այդ թվում՝ ներկայիս Ոստիկանության զորքերը կրճատելու միջոցով առաջանալիք կադրային ռեսուրսի հաշվին։

2) Արմատապես վերափոխել զինվորական ծառայության սոցիալական, կենցաղային և բարոյահոգեբանական բովանդակությունը՝ ներկայիս կայսերական-քրեականի փոխարեն հաստատելով ազգայինի վրա հիմնված արդարության և զինական եղբայրության մթնոլորտ, որպեսզի բացառվեն նվաստացումները, սպանություններն ու ինքնասպանությունները։

3) Ժամկետային պարտադիր ծառայության ժամկետը կրճատել նախ մինչև 18 ամիս, ապա՝ հասցնել 12 ամսվա։ Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին։ Նրանք պետք է ընդամենը մեկ տարի ծառայեն և այդ ժամանակահատվածում միայն մարզվեն, վարժվեն և դառնան պատրաստի մարտիկ։ Ուրիշ ոչինչ։

Առանց նրանց կյանքն ու առողջությունը վտանգելու։ Փոխարենը՝ պետք է զարգացնել պայմանագրային ծառայության համակարգը և Շվեյցարիայի օրինակով ներդնել նաև աշխարհազորային (միլիցիոնային) ծառայության համակարգ՝ ակտիվ պահեստազորի բաղադրիչով։

Այդ դեպքում բոլորը պետք է պարբերաբար մասնակցեն վարժանքների, իսկ ակտիվ պահեստազորը՝ նաև սահմանի պաշտպանության գործընթացին։ Ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է և անբարոյական, ուստի պետք է արմատապես փոխվի։

Հայրերն ու ավագ եղբայրները չեն կարող և իրավունք չունեն մահվան վտանգի ենթարկել իրենց զավակներին ու կրտսեր եղբայրներին, թաքնվել նրանց թիկունքում և պասիվ դիտորդի նման հետևել, թե ինչպես են նրանք նվաստացվում, խեղվում և զոհվում։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: