01/27/2026

Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց

Հատուկ քննչական ծառայության՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց: Նշենք, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Հատուկ քննչական ծառայությունից դեռևս չեն պարզաբանում, թե ինչ հոդվածներով է որպես մեղադրյալ ներգրավվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ 

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ և նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, և նպատակ են ունեցել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, հանցագործության հետքերը։ 

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: