01/25/2025

Փաշինյանը հայտնեց, թե երբ կնշանակի ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն

Փաշինյանը հայտնեց, թե երբ կնշանակի ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կնշանակի այն ժամանակ, երբ այդ որոշումը հասունանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի հարցին:

«Ըստ օրենքի, պաշտոնակատարի կարգավիճակով կարող են պաշտոնավարել 6 ամիս, որից հետո պետք է որոշում կայացվի: Երբ ես տեսնեմ, որ որևէ որոշում հասունացել է, ես այդ որոշումը կկայացնեմ»,- ասաց Փաշինյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: