01/25/2025

Կապան քաղաքի «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքից «կրծքավանդակի ձախ կեսի, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

Կապան քաղաքի «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքից «կրծքավանդակի ձախ կեսի, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ Ռ. Հայրումյանի հետ ֆինանսական հարցերի շուջ ծագած վիճաբանություն էր ունեցել Կապանի բնակիչ՝ 31-ամյա Վարդգես Հայրապետյանը, որի ժամանակ վերջինս վնասվածքներ էր պատճառել Ռ. Հայրումյանին։ Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ shamshyan.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: