01/24/2025

Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը

ԱԺ-ն հավանության արժանացրեց 2020 թվականի բյուջեի նախագիծը:

Դեմ քվեարկեցին ընդդիմադիր խմբակցությունները:

Նախագծով գալիք տարում ընդհանուր եկամուտները պակաս կլինեն 2,6 մլրդ դրամով՝ կապված այլ եկամուտների փոփոխությամբ և կկազմեն 1 տրիլիոն 695 մլրդ դրամ, հարկային եկամուտները կանխատեսվում է 1 տրիլիոն 602 մլրդ դրամի չափով: Կապված փոխարժեքների փոփոխության հետ՝ վերանայվել է պաշտոնական դրամաշնորհների մակարդակը. այն կանխատեսվում է 35,3 մլրդ դրամի շրջակայքում, այլ եկամուտները կստացվեն 57,4 մլդ դրամի չափով:
Բյուջեի ծախսերը նվազել են 24,5 մլրդ դրամով և կկազմեն շուրջ 1 տրիլիոն 855,7 մլրդ դրամ, ընդ որում՝ ընթացիկ ծախսերին կուղղվի 1 տրիլիոն 568 մլրդ դրամ, կապիտալ ծախսերին՝ 288 մլրդ դրամ: Պակասուրդը կանխատեսվում է 42,5 մլրդ դրամի չափով:
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: