1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:
Վարչապետին ուղեկցում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, պատգամավորներ եւ այլք:
Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերշացնող հուշակոթողի մոտ: Այնուհետ հենց նույն տարածքում հանդիպել հավաքված բնակիչների հետ, լսել նրանց խնդիրների մասին: Վարչապետին նաեւ քաղաքացիները հանձնել են նամակներ եւ խնդրել հետամուտ լինել դրանցում գրված անհանգստություններին:
armtimes.com

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































