09/23/2020

Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» (լուսանկար)

Կարսում բացվել է «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը, Կարո Փայլանը կոչ է արել «անպայման այցելել» (լուսանկար)

Կարսի «Նամըք Քեմալ» մշակույթի տանը բացվել է «Անի. Քարե պոեզիա. Ճարտարապետության գանձերը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է politikars.com կայքը:

Աղբյուրի տվյալներով՝ ցուցահանդեսին ներկայացված են լինելու Արա Գյուլերի, Մարտին Մանուկյանի, Մուրատ Գերմենի, Վեդաթ Աքչայոզի լուսանկարներն ու Ումիթ Քըվանչի և Էնգին Աքիսարի ֆիքսած տեսանյութերը:

Ցուցահանդեսը բաց է դեկտեմբերի 6-ից: Բացման արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Կարսում բացվեց «Անի. Քարե պոեզիա» խորագրով ցուցահանդեսը՝ Օսման Քավալայի և «Անատոլիական մշակույթ» կազմակերպության աշխատակազմի անխոնջ ջանքերով: Անպայման այցելեք, եթե ձեր ճամփան Կարսով է անցնում»,- գրել է հայ պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Անատոլիական մշակույթ» կազմակերպության, Կարսի քաղաքային խորհրդի, Արա Գյուլերի անվան արխիվա-հետազոտական կենտրոնի, Աթաթուրքի անվան գրադարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի աջակցությամբ:

 

sergi.jpeg

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: