01/24/2025

ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տալու նախագիծն Ազգային ժողովում է

ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տալու նախագիծն Ազգային ժողովում է

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց կառավարության մշակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի դատավորներին հնարավորություն է տրվում իրենց կամքով վաղ կենսաթոշակի անցնել՝ հատուկ պայմաններով։

Նախագծով սահմանվում են այդ հատուկ պայմանները․ ՍԴ այն անդամները, որոնք համաձայն են մինչև իրենց ժամկետի ավարտը գնալ թոշակի, կստանան իրենց ներկա աշխատավարձի չափ կենսաթոշակ։

Բադասյանն ասաց, որ նմանատիպ կարգավորումները արվում են կամ հարկադիր, կամ կամավոր։ Հարկադիրը, ըստ Բադասյանի, մերժվում է, իսկ կամավորը դրական է համարվում, իսկ Հայաստանում հենց կամավորն է մշակվել։

Իսկ նշված թոշակը, ըստ Բադասյանի, կլինի ոչ թե ցմահ, այլ մինչև հնարավոր առավելագույն պաշտոնավարման տարիքը՝ 65 կամ 75 տարեկան։ Դրանից հետո, ըստ նախարարի, այդ անձինք կստանան սովորական իրենց կենսաթոշակը։

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: