01/24/2025

Պարզվել է համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը

Պարզվել է համացանցում տարածված տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Պարզվել է տուժողի ինքնությունը։ Պարզվել է նաև դեպքի կատարման ժամանակահատվածը։ Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ,սակայն այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել»,-նշեց Օհանջանյանըհավելելովոր ընթացքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Video Player
 

Համացանցում հրապարակված «Սկանդալային ՏեսանյութՀայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելըորը զուգորդվել է բռնություն գործադրելով։

«NewsMedia.am» 
կայքում «Սկանդալային ՏեսանյութՀայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Համացանցում նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութորի կապակցությամբլրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայնոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում տարածված տեսանյութի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձագանքել էր համացանցում բուռն քննարկման առիթ դարձած տեսանյութինորտեղ երևում էթե ինչպես են անձինք հարվածներ հասցնում քաղաքացուն և փորձում տեղեկություն կորզել նրանիցՄԻՊ-ը նշել էրթե իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմին:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: