01/24/2025

Պոլոսկով Մհերը թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո

Պոլոսկով Մհերը թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո

Սույն լուսանկարները ցույց են տալիս, թե 2018 թ. թավշյա, անարյուն, ժողովրդական հեղափոխությունից հետո ինչպիսի մեծ, արմատական, ահռելի, վճռորոշ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի ամենառազմավարական մարզում՝ Սյունիքում:

Մի հարց, սակայն, շարունակում է մնալ գաղտնիությամբ պարուրված:

Ընդ որում՝ այդ հարցը վերջին մոտ երկու տարում չենք կարողացել պարզել նույնիսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Հարցը պարզունակ է եւ անգամ անմեղ՝ ո՞վ է Հայասատանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ինչո՞ւ չի հանրայնացվում նրա կենսագրությունը:

Ըստ էության հարցն այնքան բարդ է, որ երկրի նոր իշխանությունն անգամ անցած մեկուկես տարում չի կարողացել լուծել այն:

Եվ, այդուհանդերձ, հարցը չի կորցնում իր հրատապությունը:

Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ Սյունիքի բնակչությունն ուզում է իմանալ, թե ինչ ճանապարհ է անցել մարզի գլխավոր ձեռնարկության տնօրենը եւ ով է նա:

Ու քանի որ հարցի պատասխանը հնարավոր չէ սովորական ճանապարհով իմանալ (մանավանդ որ կա նաեւ օրենսդրական արգելք՝ անձնական տվյալների պաշտպանության առումով), ուստի խնդրում ենք մեծարգո պարոն վարչապետին՝ միջնորդելու, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի կենսագրությունը հանրայնացվի, չէ՞ որ նա է այսօր Սյունիքի մարզի ճակատագիրը որոշողներից մեկը, եւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում նրա կենսագրությունը հանրությունից թաքցնելը…

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: