01/24/2025

Ոստիկանությունը կկարողանա գաղտնալսել. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ոստիկանությունը կկարողանա գաղտնալսել. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Նախագիծը դեռևս պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի:

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: