01/27/2026

Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին

Որևէ փաստաթուղթ չի քննարկվում, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին

Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում որևէ փաստաթուղթ այս պահին չեն քննարկում: Այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տված հարցազրույցին:

«Մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- ասաց Նաղդալյանը:
Մամեդյարովը նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ Բրատիսլավայում կայացած վերջին հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Լավրովի պլան»-ին:
 
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: