01/24/2025

Ամուլսարի շուրջ որոշումները պետք է կայացվեն օրենքի շրջանակներում, ոչ թե այս կամ այն խմբի ցանկությամբ. Հայկ Ալոյան

Ամուլսարի շուրջ որոշումները պետք է կայացվեն օրենքի շրջանակներում, ոչ թե այս կամ այն խմբի ցանկությամբ. Հայկ Ալոյան

Asekose.am-ը զրուցել է Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանի հետ:

- Պարոն Ալոյան, Ամուլսարի ճանապարհը փակողները այսօր հայտարարել էին, որ երկուշաբթի օրը կքննարկեն արդյո՞ք Լիդիանի աշխատակիցներին ներս թողնեն ձմեռացման աշխատանքեր իրականացնելու համար, թե՝ ոչ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և ընդհանրապես այս թեմայով քննարկումները:

- Կարծում եմ՝ իրավական պետությունում օրենքը պետք է որոշի՝ ով ինչ աշխատանքներ և որտեղ կարող է իրականացնել: Այդ առումով, այս քննարկումն ինքնին, մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից՝ ցավալի նախ և առաջ պետության հեղինակության տեսանկյունից: Լիդիանը ի սկզբանէ չէր կարող զրկված լինել սեփական տարածք մուտքից՝ որևէ աշխատանք իրականացնելու համար: 

- Այդուհանդերձ, կարծես կառավարությունն էլ է հարցը թողնում համայնքի հետ քննարկումներին:  

- Նախ, ուզում եմ շատ հստակ լինի, ճանապարհը փակողները, համայնքը չեն: Ջերմուկում կրիմինագեն իրավիճակն այս մեկուկես տարվա ընթացքում այնքան բարձիթողի վիճակում է, որ իրական համայնքը վախենում է արտահայտել իր կարծիքը: Ամուլսարի շուրջ առաջին հերթին պետք է վերականգնվի օրենքի գերակայությունը ու որոշումները պետք է կայացվեն օրենքի շրջանակներում, ոչ թե այս կամ այն խմբի ցանկությամբ:

- Բայց ճանապարհը փակողներին նաև աջակցում են շատ քաղաքական խմբավորումներ, օրինակ՝ «Սասնա Ծռերը»: 

- Չէի ցանկանա մեկնաբանել այդ խմբի որևէ գործողություն: Եթե իրենց թվում է իրենց ընկալում են որպես հերոսների, ես կարծում եմ՝ իրական պատկերը ճիշտ հակառակն է: 

asekose.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: