01/24/2025

Պոլսի հայոց պատրիարքի արձագանքը ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Պոլսի հայոց պատրիարքի արձագանքը ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը թուրքական Սաբահ թերթի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Մաշալյանի կարծիքով, ճանաչումը բարոյական չէ, քանի որ ԱՄՆ-ն հարցն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար:

Նա նշում է, որ որպես հայեր հիասթափված են տեսնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշումների նպատակով:

Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդն իր ներսում կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները:

«Երբ երկու կողմերը չեն խոսում, երրորդ կողմերը խոսելու իրավունք են վերապահում իրենց: Այս հարցերը պետք է կարգավորվեն, բայց քանի դեռ չեն արվում, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի դեմ», – ասել է Մաշալյանը:

 

lragir.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: