01/24/2025

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում: Ինչպես հաղորդում է Ukraina.ru-ն, այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք շարունակում ենք սատարել միմյանց՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում մեր երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում»,- նշել է Զելենսկին:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: