01/24/2025

ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ԿԱՅԱՑԱՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

2019 թվականի դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապան համայնքի 2020 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի հանրային քննարկումը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/-ը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը:
ՏԱՊ-ի քննարկման ընթացքում ներկայացվեցին փաստաթղթում ներառված ծրագրերն ըստ ոլորտների, նախատեսված աշխատանքների ամբողջական նկարագիրն ու տեսլականը, հաշվարկված ռիսկերն ու ակնկալվող արդյունքները:
Իսկ Կապան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրեց համայնքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադևոսյանը։
Կապան համայնքի 2020 թվականի բյուջեի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2մլրդ 263մլն հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 17.9%-ով կամ 343591.0 հազար դրամով։ Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու հստակությունը։
Նախնական տեղի է ունեցել համայնքի ղեկավարին կից՝ համայնքի բյուջեի և հնգամյա զարգացման ծրագրի կառավարման խորհրդակցական մարմնի մեկ հանդիպում։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: