01/24/2025

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը խորհրդակցություն էր հրավիրել ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների՝ մասնավորապես, Բնապահպանության եւ ընդերքի, Առողջապահական եւ աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինների Սյունիքի մարզային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ներկա էին նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով, Քաղաքաշինության, Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները։

Մարզային կյանքի համար կարեւոր այս ոլորտները համակարգող տեսչական մարմինների աշխատակիցների հետ հանդիպման նպատակը Ամանորի տոներից առաջ վերասկողության ուժեղացմանն ու նրանց աշխատանքին առնչվող այլ հարցեր քննարկելն էր։

Հունան Պողոսյանը հորդորեց աշխատել այնպես, որ տոն օրերին բնակիչներից դժգոհություններ չլինեն, բայց եւ ամենաթողություն թույլ չտալ։ Այդ հարցում մարզպետարանի մասնագետները պատրաստ են ակտիվորեն աջակցել ու համագործակցել վերոնշյալ կառույցների հետ։

Քննարկվեցին փողոցային առեւտրին, սննդամթերքի անվտանգությանը, բնապահպանական արգելքներին, հանրային սննդի կետերի հիգիենիկ վիճակին վերաբերող, ճանապարհաշինական, քաղաքաշինական եւ այլ հարցեր։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: