01/24/2025

«Պատերազմից վերադարձածները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխ». ազատամարտիկ Աիդա Սերոբյան

«Պատերազմից վերադարձածները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխ». ազատամարտիկ Աիդա Սերոբյան

Ազատամարտիկ, գնդապետ Աիդա Սերոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա արդյունքները դրական է  գնահատում եւ հույս ունի, որ նոր կառավարության շնորհիվ ազատամարտիկների սոցիալական կարգավիճակի խնդիրները վերջապես կլուծվեն:«Պատերազմից վերադարձած կռվողները դարձան մուրացկան, իսկ թալանչիները՝ օլիգարխ: Աղդամն ազատագրեցինք եւ դեռ օդանավակայան չհասած՝ այն  արդեն թալանված էր:

 
 
 

Պատերազմում կռվածները կորցրեցին ամեն ինչ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ասաց Աիդա Սերոբյանը:

 
 
Նրա խոսքով՝ ատ ազատամարտիկներ այսօր սովահար են լինում, չեն կարողանում ընտանիք պահել, անգամ դեղամիջոցների գումար չունեն.
«Եթե ազատամարտիկը հաշմանդամություն չունի, գումար չի ստանում, բայց չէ՞ որ իր կյանքն է տվել պատերազմում»:

Գնդապետն ակնկալում է, որ իրական հերոսները վերջապես կգնահատվեն. «Մեզ լիմուզին ու ինքնաթիռ պետք չէ, այլ վերաբերմունք: Մեր արածը պետք է գնահատել»:

Աիդա Սերոբյանը նոր կառավարությանը կոչ է անում ազատամարտիկների բնակարանային խնդիրներն առաջնահերթության կարգով լուծել.

«ՊՆ-ից բացի, Երեւանի քաղաքապետարանն էլ կարող է տներ տալ ազատամարտիկներին»:

yerevanblog.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: