01/24/2025

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ. Փաշինյանն առաջարկելու է նրա թեկնածությունը

Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ. Փաշինյանն առաջարկելու է նրա թեկնածությունը

Մեր տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նույն այդ տեղեկություններով վաղը Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է Կառավարության հաստատմանը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: 

«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձեւավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում: ՀԽ 45-րդ անդամն ընտրվել է շաբաթ օրը:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ 10 տարի այն ղեկավարելուց հետո Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: Նա իր որոշման մեջ մեղադրում էր իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը՝ պնդելով, որ նոր իշխանությունները ունեին հնարավորություն երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, բայց գնացին այլ ուղղությամբ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: