10/14/2026

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հրանտ Մաթեւոսյանին արժեւորում, բայց վատ են ճանաչում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հրանտ Մաթեւոսյանին արժեւորում, բայց վատ են ճանաչում

 

 

 

 

 

 

 

«Հայ արձակագիր, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի հիշատակի օրը ` դեկտեմբերի 18-ին, նրա հարազատները, գործընկերները, մաթեւոսյանական գրականության սիրահարները  այցելեցին Երեւանի Կոմիտասի անվան  զբոսայգու հայոց մեծերի պանթեոն` ծաղիկներ խոնարհելու մտավորականի շիրիմին:

Գրողի որդու` «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի բնորոշմամբ` արձակի որակն է գաղտնիքը մաթեւոսյանական ստեղծագործությունների, հասարակ մարդու ինտելեկտի, թողած ժառանգության: Նրա մեկնաբանմամբ` այսօր Հայաստանն ունի մշակութային հեղափոխության հրամայական, որի անկյունաքարերից մեկը Մաթեւոսյանի թողած ժառանգություն է. «Եթե սիրում ես ընթերցել, գրագետ  ես` ի բնե, թե կրթությամբ, Մաթեւոսյանի թողած ժառանգության մեջ  այսօրվա եւ ապագայի խոսք կտեսնես: Դա հարատեւող խոսք է:  Մի խոսք, որը այսօր էլ է արդիական, եւ մի հիսուն  տարի հետո էլ է արդիական լինելու: Գուցե, Մաթեւոսյանի թողած հրապարակախոսության ժամանակահատվածը, այն համակարգը, այն աշխարհը, որում նա ապրել եւ ստեղծագործել է` մոռացվի գնա, գուցե կենցաղի շատ ու շատ բաներ,  բարբառային բառեր, շատ փոխհարաբերություններ, մարդկային ինչ-որ առնչություններ այլ կերպ լինեն, բայց իր խոսքը կմնա հարատեւող: Մաթեւոսյանական այն հսկայական ժառանգությանը պետք է տեր կանգնենք»:

Դավիթ Մաթեւոսյանը նկատում է ` շատ վատ գիտեն Հրանտ Մաթեւոսյանին: Ստեղծագործությունը  առժեւորում են, սիրում են, բայց նրան չգիտեն. «Դա չընթերցված խոսք է: Առհասարակ, մեր ամբողջ գրականությունը իրականում ընթերցված չէ: Թումանյանի դառը խոսքը հիշում ենք` մենք ունենք լեզու, որով չենք խոսում…Այս խոսքերը առօրեական են այսօր, առօրեական են լինելու նաեւ վաղը: Մշակութային հեղափոությունը սա է: Մենք մեկ անգամ «փրկվեցինք» այբուբենի գյուտով: Այսօր, ինտեգրացիայի, այս գլոբալիզացիայի դարում իսկապես մեր առջեւ մշակույթային հեղափոխության մարտահրավեր է լինելու, որը արագ, հետեւողական լուծման կարիք է ունենալու»»:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: