01/24/2025

Երկրաշարժ` Ադրբեջան–Արցախ սահմանային գոտում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Երկրաշարժ` Ադրբեջան–Արցախ սահմանային գոտում. այն զգացվել է նաև Ստեփանակերտում

Ստեփանակերտ քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Ադրբեջան–Արցախ սահմանային գոտում գրանցված երկրաշարժը։

Ադրբեջան-Արցախի Հանրապետություն սահմանային գոտում՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ, երկրաշարժ է գրանցել, որը զգացվել է Ստեփանակերտում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը գրանցվել է այսօր, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին)։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով։ Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 10 կմ խորությամբ, իսկ մագնիտուդը` 3.0:


armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: