01/24/2025

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտանների բողոքի վերաբերյալ որոշումը: Ըստ որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի՝ նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Ըստ փաստաբանական թիմի՝ դատարանի այդ որոշումը Քոչարյանին վերաբերելի բավարար հիմքեր չի պարունակում:

Նախորդ նիստին փաստաբանները վկայակոչել էին Եվրոպական դատարանի մի շարք վճիռներ, ըստ որոնցէ անձին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը պետք է պատճառաբանված լինի:

Հիշեցնենք նաեւ, որ առաջին ատյանի դատարան գրավի միջնորդություն ներկայացնելիս՝ երկրորդ նախագահի պաշտպանները հիմքում դրել էին բարձր դատարանի՝ հոկտեմբերի 15-ի որոշումը, ըստ որի գրավը պետք է դիտարկվի որպես ինքնուրույն խափանման միջոց եւ այն կարող է չեզոքացնել անձի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: