01/24/2025

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ հաշվի առնելով 2018 թվականին կիրառված համաներումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը դադարեցրել է  քրեական հետապնդումը նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ:

2016 թվականի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: