01/24/2025

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Արարողակարգային լուսանկարահանումից հետո ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված աշխատանքային ճաշին: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների առաջնորդները քննարկել են կառույցի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: