01/24/2025

ԿԱՂՆՈՒՏԵՑԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԿԱՂՆՈՒՏԵՑԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեկտեմբերի 21-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այցելեց Երիցվանք՝ ծանոթանալու Կաղնուտ (Մողես) գյուղական բնակավայր տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքներին։
2020 թվականին ընդառաջ իրականություն դարձավ ևս մեկ աննախադեպ ծրագիր, որը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը և որակի բարելավմանը։

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսվել են Կաղնուտ գյուղ տանող ճանապարհի 8 կմ հատվածի բարեկարգման աշխատանքները, որին երկար էին սպասել թե՛ գյուղի բնակիչները, և թե՛ վարորդները։ Ռազմական նշանակության այս ճանապարհը խորհրդային տարիներից ի վեր չհիմնանորոգվելով՝ ամբողջովին քայքայվել և դժվարանցանելի էր դարձել ծանր տեխնիկայի հետևանքով, ինչը և զրկել էր գյուղացիներին ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Այժմ ընթանում են ճանապարհների հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքներ։
Աշխատանքները իրականացվում են Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության կողմից՝ սեփական միջոցների հաշվին։

Բարեկարգումը նախատեսվում է ավարտին հասցնել դեկտեմբեր ամսվա վերջ։

На изображении может находиться: небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, небо, обувь, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, растение, на улице и природа

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: