01/24/2025

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահի թեկնածուներից Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկել էր 13 պատվիրակ, Թովմաս Գրիգորյանի օգտին՝ 7: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ, փոխանցում է Tert.am-ը:

ՀՖՖ ժողովի 25 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 23-ը: Մեկ պատվիրակ ներկա չէր ժողովին, մեկ պատվիրակ էլ չուներ համապատասխան անձը հաստատող փաստաթուղթ:
 
ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդելու է ՀՖՖ գործկոմի 16 անդամների ընտրությունը, որի կազմից էլ ՀՖՖ նախագահի առաջարկությամբ ընտրվելու է ֆեդերացիայի փոխնախագահ:
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները հրաժարական էին տվել։
 
Նշենք, որ ՀՖՖ նոր նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Արմեն Մելիքբեկյանը և Խորեն Հովհաննիսյանը։ Վերջինս, սակայն, օրերս հայտ էր ներկայացրել՝ չեղարկելու իր թեկնածությունը։
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: