01/24/2025

Վախճանվել է Նաիրա Ներսիսյանը

Վախճանվել է Նաիրա Ներսիսյանը

Երկրային կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Վագների Ներսիսյանը:

Սիրված ուսուցչուհի էր, հարգված տնօրեն, հասարակության ակտիվ անդամ, պարզապես` լավ մարդ ու լավ քաղաքացի:

Իր յուրաքանչյուր սանի ուրախությունն իրենն էր, յուրաքանչյուր աշակերտի հաջողությունը` իրենը, նրանց ընկերն էր ու տնօրենը, նրանց սրտակիցն էր ու խորհրդատուն:

Ուսուցչի մահը կրկնակի մահ է, ցավալի ու ծանր կորուստ… Լույս տալով` սպառվեց…

Լույս` հիշատակիդ, բոլորի սիրելի Նաիրա Վագներովնա…

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը խորապես վշտացած է ճանաչված մանկավարժի եւ տնօրենի անժամանակ մահվան կապակցությամբ եւ ցավակցություն է հայտնում հանգուցյալի հարազատներին եւ մտերիմներին:

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: