01/24/2025

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվեց

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Թավադյանը բերման էր ենթարկվել այսօր՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արմեն Թավադյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ քրեական գործի շրջանակում, որն այժմ դատաքննության փուլում է: Նա մեղադրվում է 2019 թվականի մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար: Այս գործով տուժողի կարգավիճակ ունի քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Միլենա Խաչիկյան

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: