01/24/2025

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները տոնում են Սուրբ Ծնունդը

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու հետևորդները տոնում են Սուրբ Ծնունդը

Հայաստանում Կաթողիկե եկեղեցու բոլոր հետևորդները դեկտեմբերի 25-ին տոնում են Սուրբ Ծնունդը: Կաթողիկե բոլոր համայնքներում մատուցվում է Սուրբ պատարագ: Մինչ դեկտեմբերի 25-ին մատուցվող ծննդյան ավետիսի պատարագը կաթողիկե բոլոր համայնքներում դեկտեմբերի 24-ի երեկոյան մատուցվել է  Ճրագալույցի Սուրբ պատարագ:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցում,  դեկտեմբերի 25-ին պատարագը մատուցվեց  ձեռամբ  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի կաթողիկների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, ով իր առաջնորդական խոսքով պատգամեց հավատացյալներին մտածել ոչ միայն  սեփական անձի, այլ նաև դիմացինի մասին: «Ճշմարտությունն իմանալով բացե՛նք մեր սրտի դուռը, մեր գործերով արտահայտելով մեր քրիստոնեական ինքնությունը, հավատքը, ներողամտությունը եւ ապրենք  եղբայրասիրությամբ քանզի Փրկիչը մեզ սիրելով եկավ աշխարհ»,-Ծննդյան ավետիսը տալով՝ նշեց  սրբազանը։

Շիրակի մարզում կա գործող 9 կաթողիկե եկեղեցի: Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին:

Արմենուհի Մխոյան

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: