01/23/2025

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ամանորին երշիկ գնելու մասին մտածելիս մտածել նաև հարազատներին տոմս նվիրելու մասին

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ամանորին երշիկ գնելու մասին մտածելիս մտածել նաև հարազատներին տոմս նվիրելու մասին

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ամանորյա միջոցառումներին Երևանի քաղաքապետարանին 270 միլիոն դրամ հատկացնելու մասին. «Այն, ինչ մենք ստացանք և ստանալու ենք, արեցին այնպես, որ քննարկումները դադարեն»:

Կառավարության ղեկավարը նշեց, որ որոշման հիմքում երկու հայեցակարգային մոտեցում է դրված. «Մենք պայմանավորվել ենք, որ մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի հնարավորություններ ստեղծելուն և ընդլայնելուն: Մենք պետական միջոցների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանանք որդեգրել, որպեսզի պետական միջոցների ծախսումն ավելացված արժեք բերի:

Բացի դրանից, մենք խնդիր ենք դնում, որպեսզի Ամանորը նշելու միջավայրը, մթնոլորտը որոշակի փոփոխություններ կրի: Երկար տարիներ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել Հայաստանից դուրս, քանի որ այստեղ առկա պայմանները ստեղծում են անհարմարություններ: Մենք խնդիր ենք դրել ստեղծել բոլորովին նոր պայմաններ: Ամանորը պետք է լինի մի տոն, որը ոչ թե նշում են առանձին խմբերով, այլ միասին: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է կրճատել պարտադիր ծախսերը, ցույց տալ, որ կարելի է ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան՝ ուտելիքի, որը վերածվում է որոշակի դեպրեսիվ վիճակների: Մենք այս տարի աշխատել ենք, որպեսզի Ամանորին մշակութային կյանքը լինի բավականին աշխույժ»:
Վարչապետի խնդրանքով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց ծրագիրը, թե ինչ է սպասվում տոնական օրերին՝ կլինեն թատերական ներկայացումներ, բաց կլինեն թանգարանները և այլն:
Վարչապետի խոսքերով, Ամանորից առաջ ընտանիքներում քննարկում են, թե ինչի վրա արժե ծախսել գումարը՝ այսինչ երշիկից գնե՞լ, թե՝ ոչ. «Ես առաջարկում եմ տոմս գնել ու նվիրել հարազատներին»:

Փաշինյանը կարևորեց, որ դա նաև թույլ կտա մշակութային կենտրոններին բարելավել ֆինանսական վիճակը, ինչը սակայն չի նշանակում, որ պետական բյուջեից ֆինանսավորում չի տրամադրվելու կենտրոններին:

 

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: