01/23/2025

289 մլն դրամ կտրամադրվի Մեղրիի գազիֆիկացման համար. 10 հազար բնակիչ կապահովվի բնական գազով

289 մլն դրամ կտրամադրվի Մեղրիի գազիֆիկացման համար. 10 հազար բնակիչ կապահովվի բնական գազով

«289 մլն դրամ Մեղրիի գազաֆիկացման համար: Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10.000 բնակչի կապահովենք բնական գազով»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը՝ շարունակելով.

«Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց շուրջ 289,150.4 հազ. դրամ:

Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10.000 բնակիչներ և 30 տնտեսվարողներ հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից»: 

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս հանդիսացող Մեղրի խոշորացված համայնքը տարիներ շարունակ զրկված է կապույտ վառելիք ունենալուց: 2011 թ.-ին սկսված գազաֆիկացման աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին, պատճառը 256 մլն չունենալն է եղել:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: