01/23/2025

Վաղը ՍԴ-ում կհարցաքննվի Հրայր Թովմասյանը

Վաղը ՍԴ-ում կհարցաքննվի Հրայր Թովմասյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը վաղը ՍԴ-ում կհարցաքննվի:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ հարցաքննությունը տեղի կունենա ժամը 10:30-ին: Մեր հարցին ի պատասխան՝ Մակինյանն ասաց, որ ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվել է:

Այսօր մամուլը գրեց, որ ՀՔԾ քննիչներ են գնացել Սահմանադրական դատարան, թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ամրամ Մակինյանը մեր զրույցում չցանակացավ սրա վերաբերյալ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ մանրամասների մասին կխոսի հետո: 

Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, կհարցաքննվի ՀՔԾ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում: Ըստ այդ հաղորդման՝ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են պետական իշխանությունը: Այս գործի շրջանակներում շոշափվում է նաեւ Հրայր Թովմասյանի անունը:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: