01/23/2025

Տոնական օրերին առողջության առաջնային պահպանման օղակներն ու բուժկենտրոնները կաշխատեն հերթապահությամբ

Տոնական օրերին առողջության առաջնային պահպանման օղակներն ու բուժկենտրոնները կաշխատեն հերթապահությամբ

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական հիվանդությունների սեզոնային բարձրացման միտումը, ինչպես նաև վերջինիս հետ կապված հոսպիտալացումների հոսքը կանոնակարգելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ամանորյա տոնական օրերի համար սահմանել հերթապահություն` Երևանի, մարզերի առողջության առաջնային պահպանման օղակում (ԱԱՊ) և հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին հերթապահությունը կիրականացվի (2019թ. դեկտեմբերի 31-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ) ժամը 11:00-ից մինչև 17:00:

Ուզում ենք նաև տեղեկացնել, որ տոնական օրերին առողջապահության նախարարության թեժ գիծը 24 ժամ աշխատելու է, ինչպես նաև հասանելի են լինելու մասնագիտական վարչությունների ղեկավարների քաղաքային հեռախոսահամարները:

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: